Հայագիտակ

Բելգիական Լյուվեն լա Նյովում ուսանողները սիրեցին Հայաստանը․ «Հայագիտակ»

Լյուվեն լա Նյովը Բրյուսելից ոչ հեռու գտնվող շատ փոքրիկ քաղաք է, բայց ունի իր համալսարանը։ Այստեղ պրոֆեսոր Բեռնարդ Կուլին զբաղվում է հայագիտությամբ ու մի քանի անգամ եղել է Հայաստանում։

Հենց նա է ուսանողների շրջանում սեր ու հետաքրքրություն սերմանել Հայաստանի հանդեպ։

Հայաստանից, Մատենադարանից այս պահին այնտեղ ուսանողներ կան՝ ասում է վիմագրագետ Արսեն Հարությունյանը։

Արսենը պրոֆեսոր Կուլիի հրավերով է եղել Լյուվեն լա Նյովում։ Նրա դասախոսությունները Տաթևի վանական համալիրի և Երևանի գրչության կենտրոնների մասին ուսանողները լսել են մեծ հետաքրքրությամբ ու բազմաթիվ հարցեր տվել։

Արսենն ասում է․ «Շատ կարևոր է, որ եվրոպական հայագիտությունը չի մեռնում։ Հակառակը՝ ավելի ու ավելի շատ մարդ է դրանով զբաղվում»։

Շատ կարևոր է, որ եվրոպական հայագիտությունը շարունակում է իր գոյությունը, պահպանում է ավանդույթները և, դեռ ավելին, համալրվում է երիտասարդ կադրերով։

Back to top button