ԿարևորՀասարակություն

Երիտասարադ ընտանիքներին պետական աջակցության ծրագրերը ողջունելի են. շահառու

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում հոկտեմբերի 25-ի դրությամբ աջակցություն է ստացել 4675 շահառու, որից՝ 839-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 1289-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 2547-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով։ Ընդհանուր առմամբ վճարվել է 3,201,889,407 դրամ:

«Իմ կարծիքով նման ծրագրերն արդյունավետ են և պետք է շատ լինեն, որպեսզի երիտասարդներն ընտանիք կազմելու որոշումն ավելի համարձակ կայացնեն»,- ասում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շահառուն:

Back to top button