ԿարևորՀասարակություն

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերին հատվածի շինությունը՝ վերանորոգված

Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում հրապարակված են Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի վերին հատվածի շինության լուսանկարները:

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվել է քաղաքապետարանի ծրագրով: Վերականգնվել է նույն նյութով, նույն ձեւով ու ծավալներով , ընդ որում, աշխատանքներին մասնակցել է համահեղինակ ճարտարապետը։

Վերանորոգման կարիքն առաջացել էր ոչ միայն արտաքին մաշվածության բերումով, այլեւ ինժեներական էլեմենտների վերականգնման անհրաժեշտությամբ:

Մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվել:

Back to top button