ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոյի լրագրողը՝ «Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» մրցույթի հաղթող

Նոյեմբերի 15-ին կայացավ «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթի եզրափակիչ փուլը: Երիտասարդ մասնագետների համար նախատեսված մրցույթի նպատակն էր խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների և այլ ոլորտային մասնագետների մասնակցությունը՝ ուսանող/երիտասարդ մասնագետ-ԶԼՄ համագործակցության միջոցով ստեղծելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներին առնչվող հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված որակյալ լրահոս։

Մրցույթը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի կողմից: Մրցույթի եզրափակիչ անցած տասը լավագույն նախագծերի հեղինակներից հաղթող ճանաչվեցին երեքը։

Հանրային ռադիոյի «Էկոսֆերա» հաղորդաշարի հեղինակ Նունե Ավետիսյանը ներկայացրել էր երկու հաղորդում՝ «Հայաստանն աշխարհի ամենից անապատավտանգ տարածքների թվում է» և «Կլիմայի փոփոխությունը ստիպում է նոր օրակարգ մտցել զբոսաշրջության ոլորտում» թեմաներով։ Երկու հաղորդումն էլ ժյուրիի կողմից գնահատվել են բարձր, ինչի արդյունքում հեղինակը ճանաչվել է «Դիմակայե՛նք կլիմայի փոփոխությանը» մրցույթի հաղթող։ «Էկոսֆերա» հաղորդաշարի հեղինակ և վարող Նունե Ավետիսյանին ստացել է հավաստագիր և դրամական պարգև։

Back to top button