Հաջողության նոտա

Չկարևորել անկարևորը և գնալ դեպի նպատակ․ բանաստեղծուհի Արուս Սուրենի «Հաջողության նոտան»

Արուսյակ Օհանյանը, որը ներկայանում է Արուս Սուրեն գրական կեղծանունով, ստեղծագործել սկսել է յոթ տարեկանից՝ թղթակցելով «Պիոներ կանչ» մանկապատանեկան հանդեսին:

Հետագայում նրա բանաստեղծական շարքերը տպագրվել են «Գարուն», Գլենդեյլում լույս տեսնող «Առագաստ» ամսագրերում, «Տնտեսագետ» հանդեսում, ինչպես նաև հանրապետական գրական մամուլի էջերում:

Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երազիս թևերով», լույս է տեսել 2003-ին: Նա 4 գրքի հեղինակ է, որոնցից մեկը՝ արձակ:

Back to top button