Դպրություն

Խութեր՝ բուհերի միջազգայնացման ճանապարհին․ «Դպրություն»

Խնդիր է դրված, որ եվրոպական տարածաշրջանում կրթության ոլորտում քաղաքականությունը որոշակի ուղղվածություն ունենա՝ մշակվի ռազմավարություն, համահունչ լինի տարբեր երկրներում իրականացվող քաղաքականությունը։  Այսուհետ Հայաստանը ևս անդամակցում է կրթության քաղաքականության միջազգային ցանցին։ Արդյո՞ք այս հանգամանքը կնպաստի Հայաստանի բուհերի միջազգայնացմանը։

«Հասկանալի է, որ բոլոր փոփոխությունները բավականին դժվար են ընկալվում և՛ հասարակության և՛ ակադեմիական հասարակության կողմից։ Բայց 1995 թվականից մինչ այսօր Եվրամիությունը բավականին մեծ ֆինանսավորում է տալիս մեր բարձրագույն կրթության ոլորտին։ Համալսարանները տարբեր համագործակցության և վերապատրաստման ծրագրեր են իրականացնում։ Միասին են քննարկում, խնդիրներին լուծում տալիս՝ տարբեր ոլորտներում։

Լանա Կառլովա

Հասկանալի է, որ մենք պետք է քննարկենք և հասկանանք, թե մե՜զ ինչ է պետք, ինչպես պետք է գործենք մե՜ր միջավայրում։ Մոտ 20 տարի է խոսվում էր բուհերի միջազգայնացման գործընթացի մասին, բայց որևէ քայլ չէր իրականացվում։ Գուցե տարբեր խոչընդոտ ներ կային, բայց հասկանլի է, որ բուհերի այսպիսի ահռելի մեծ թիվ, ինչպիսին որ Հայաստանը ունի՝ շատ հազվադեպ է։ Բուհերի միջազգայնացում պետք է արվի, բայց ինչպե՞ս։ Կարևոր է այդ ընթացքը»,- ասում է ՀՀ-ում Erasmus+ ծրագրի համակարգող Լանա Կառլովան։

Ատոմ Մխիթարյան

«Այն դրույթները, որոնք գրված են կրթության զարգացման ռազմավարական ծրագրում, բարձրանալու են օրենքի մակարդակի։ Բայց, ցավոք սրտի, դեռևս այնտեղ մեխանիզմներ չկան ամրագրված, որ եթե այդ օրենքը չկատարվի, ի՞նչ պետք է լինի։ Ցանկությունները շատ լավն են և որևէ մեկը չի կարող ասել, թե  ես չեմ ուզում Հայաստանից 4 բուհ, 10 բուհ լինեն աշխարհի լավագույն բուհերի ցանկում։ Բայց արդյո՞ք դա իրականանալի է, և որտե՞ղ են այդ մեխանիզմները, որոնք պետք է իրականություն դարձնեն այդ լավ ցանկությունը»–, մտահոգվում է ՀՀ ԳԱԱ–ի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Back to top button