Մասնագիտություն

Գիտությունը՝ ուժ և արժեք․ «Մասնագիտություն»

Գիտությունն ուժ է, կյանքի որակի բարելավում, արժեք, որտեղ արձանագրված աննախադեպ նվաճումներն ազդել են հասարակական կյանքի բոլոր բնագավառների վրա: Եվ քանի որ ֆիզիկայի գլխավոր խնդիրն է ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկություններն ու օգտագործել դրանք մարդկանց օգտին, հետևաբար քաղաքակրթությունը հենվել է ոլորտի հսկայական ձեռքբերումների և նորամուծությունների վրա։

Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա. գիտության հետաքրքիր աշխարհն է բացահայտում այս չափազանց հետաքրքիր և բուռն զարգացող մասնագիտությունը, որը նպատակաուղղված է կիսահաղորդչային նյութերի հատկությունների հետազոտման, միկրո և նանոէլեկտրոնային կառուցվածքների ու սարքերի աշխատանքի հիմքում ընկած ֆիզիկական երևույթների հետազոտման, դրանց մշակման կարողություններով օժտված մասնագետների պատրաստմանը։

Խիստ արդիական մասնագիտություն՝ ֆիզիկական գիտությունների հանդեպ հետաքրքրություն ունեցողների համար, բնագավառ, որը կարող է կիրառվել տարբեր ոլորտներում, իսկ ձեռքբերումները մարդկային կյանքի բոլոր ոլորտներում հսկայական են ու խոստանում են նոր հեռանկարներ: Զրույց Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Ղամբարյանի հետ։

Back to top button