ԿարևորՍպորտ

Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։ 

Այս խաղից հետո Ուկրաինայի ընտրանին 10 միավորով ժամանակավորապես գլխավորում է խումբը։ Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է և հաջորդ՝ վերջին խաղում, Իռլանդիայում B լիգայում տեղը պահպանելու համար կմրցի տեղի հավաքականի հետ, որն այս պահին ունի 4 միավոր․ այսօր ավելի ուշ կհանդիպեն Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։ Եթե իռլանդացիներն այսօր հաղթեն, ապա մեր հավաքականը կկորցնի իր տեղը B լիգայում և հաջորդ մրցաշրջանում կխաղա C լիգայում։

Աղբյուրը՝ armsport.am

Back to top button