ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 05.00-ի դրությամբ փոփոխություններ չի կրել

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 05.00-ի դրությամբ փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները»,-ասաց նա;

Խոսնակը հավելեց, որ ՀՀ ԶՈՒ-ն անհրաժեշտ պատասխան է տալիս և ամբողջ ծավալով կատարում իր առջև դրված մարտական խնդիրը: Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են:

«Ստեղծված իրադության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտատարեց Թորոսյանը:

Back to top button