Մասնագիտություն

Նանոտեխնոլոգիաները՝ հեղաշրջում գիտության մեջ․ «Մասնագիտություն»

Թե ինչպիսին կլինեն մարդու կյանքի ամենատարբեր ոլորտներն ապագայում, մենք դեռ չգիտենք, բայց գիտնականները՝ գիտեն, մտածում են, նաև աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։

Գիտության վաստակը՝ նանոտեխնոլոգիան, այսօր աշխարհում մեծ հեղաշրջում է առաջացրել՝ բացելով գրավիչ հեռանկարներ մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում։

Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ կամ մուտք գիտության և տեխնոլոգիաների խորհրդավոր աշխարհ. չափազանց հետաքրքիր, գրավիչ, ապագայի մեծ հեռանկարներ ունեցող և խիստ արդիական մասնագիտություն՝ ֆիզիկական գիտությունների հանդեպ հետաքրքրություն ունեցողների համար:

Նանոտեխնոլոգիան կիրառական գիտություններ և տեխնոլոգիաներ միավորող լայն ոլորտ է, որի հիմնական նպատակը ատոմական և մոլեկուլային մակարդակի վրա նյութի վերահսկվող մանիպուլյացիան է, կրիտիկական չափսերի հասնող, մոտ 100 նանոմետրից ավելի փոքր սարքերի կառուցումը և նոր հատկություններով նյութերի ու ծածկույթների ստացումը։

Նանոտեխնոլոգիան կարող է կիրառվել տարբեր ոլորտներում. ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ճարտարագիտության, մեխանիկայի, արդյունաբերության, բնապահպանության, ռազմական արդյունաբերության, մեքենաշինության, ճանապարհաշինության, էլեկտրոնիկայի, առողջապահության, արհեստական բանականության և այլ ոլորտներում։

Անգամ ժամանակակից արվեստում առաջացել է ուղղություն՝ նանոարտ. արվեստի ճյուղ, որտեղ նկարիչների կոմպոզիցիաները հասնում են նանոչափերի՝ նյութերի ֆիզիկական և քիմիական վերամշակման արդյունքում։

Նանոտեխնոլոգիաների դարաշրջանն ազդարարված է, և այսօր աշխարհում նյութական, մտավոր և ֆինանսական հսկայական ռեսուրսներ են ներառվում նանոգիտության և նանոտեխնոլոգիաների բնագավառներ, քանի որ կիրառական ձեռքբերումները մարդկային կյանքի բոլոր ոլորտներում հսկայական են ու խոստանում են նոր հեռանկարներ։

Զրույց Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ:

Back to top button