Հայկական հարց

Ինչո՞ւ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը․ «Հայկական հարց»

Տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները ցեղասպանագետները դնում են համեմատության մեջ և չեն սահմանափակվում դրանցից մեկի ուսումնասիրությամբ։

Դրանք ունեն նմանություններ, բայց կան նաև տարբերիչ առանձնահատկություններ։ Առաջին աշխարհամարտի ավարտին հայերը փորձում էին հասկանալ, թե ինչո՞ւ հենց իրենց հետ կատարվեց այդ եղեռնագործությունը։

Մեծ տերությունները նրանց խոստացել էին, որ ոճրագործները կպատժվեն, իսկ զոհերի հիշատակը կհիշվի։ Սպասումը մեծ էր, թեև այդ խոստումները չիրականացան։

Տեղի ունեցածի մասին նվիրյալ հայերի շնորհիվ գրվեցին հուշեր և հավաքվեցին վերապրողների վկայություններ, որոնք նույնպես հիմք դարձան վերլուծությունների համար։

1960-ականներին հայ գիտնականներն այդ ուսումնասիրություններն արդեն սկսեցին զուգորդել այլ ժողովուրդների հետ կատարված ցեղասպանությունների հետ։

Օրինակ՝ Մկրտիչ Ներսիսյանը ներկայացնում էր նաև հույների ու ասորիների ցեղասպանության մասին վկայող փաստաթղթեր։

Վահագն Դադրյանը զուգահեռներ էր անցկացնում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի կամ Ռուանդայի ցեղասպանությունների միջև։

Թեմային է անդրադառնում ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։
«Համեմատական ցեղասպանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ։

Back to top button