Վերնատուն

Մեդիան` գիտություն- հանրություն կապի միջնորդ. «Վերնատուն»

Մեդիայի հետազոտող, բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Կարապետյանը պատմում է, թե ինչու պիտի լրագրողը պատմի գիտության մասին, չնայած որ 21–րդ դարում թվում է գիտության լեզուն հասանելի է հանրությանը։

«Հանրամատչելի և հրապարակախոսական գիտությունը, այո, մեր օրերում փորձում է լեզու գտնել հանրության հետ»,– ասում է Մարիամ Կարապետյանը՝ նշելով, որ կան ամսագրեր, որոնք հանրայնացնում են գիտության մերօրյա զարգացումները։ Հանրային է դառնում այն գիտությունը, որը «քիմքին հաճելի է՝ շուկայի տեսակետից»։

«Վաղուց արդեն տեսաբանները հայտարարում են որ գիտությունն ունի շուկայական արդարացման կարիք։ Եվ ինքնին գիտությունը լուսավորական դարաշրջանի պաթոսով՝ ստեղծենք գիտություն՝ հանուն գիտության այևս չկա»։

Ի տարբերություն բնական գիտությունների՝ հումանիտարի կապը շուկայի հետ թվում է այնքան էլ ակնհայտ չէ։ Հումանիտար գիտությունը ստեղծում է բովանդակություն, որն անմիջականաորեն չի առնչվում մարդկանց առօրյային, այն, օրինակ կապ ունի պետության ստեղծման ու զարգացման խնդիրներին։

Գիտությունը գիտնակա՞նը պիտի ներկայացնի հանրությանը, թե՞ կարևոր է լրագրության կամ մեդիայի միջնորդությունը։ «Եթե ունենայինք կայացած ինստիտուցիաներ, մտահոգվելու կարիք չէր լինի։ Գիտությունն ինքն իր գործը կաներ», – ասում է Մարիամ Կարապետյանը՝ շեշտելով, որ լրագրությունը կարող է միայն գիտության մասին պատմություններ պատմել։

Գիտության և հանրության հետ կապը լիարժեք դարձնելու համար ըստ Մարիամ Կարապետյանի պետք է շարժել հասարակության հետաքրքրությունը գիտությունների նկատմամբ, և այստեղ կարևոր է լրագրության միջնորդական առաքելությունը։

Back to top button