ԿարևորՀասարակություն

Գայոդիտ․ վահանաձև գեղձի բուժման նոր դեղամիջոց՝ հայ գիտնականներից

Հայ գիտնականների նոր առաջարկը նոր հայտ է  վահանաձև գեղձի բուժման մեթոդներում։ Գայոդիտըֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կարգավորված ու ապակարգավորված միջավայրերի լաբորատորիայում ստեղծված դեղամիջոց է, գիտական խմբի երկարատև հետազոտությունների արդյունք։

Գիտնականների խնդիրը  ամինաթթուներից  նոր տեսակի՝ որպես այդպիսին դեռևս գոյություն չունեցող դաս ստանալն էր։ Արդյունքում յոդիդ ներկայացնող աղերն արդեն կիրառվում են բժշկության մեջ։

Հայաստանի, ինչպես ծով չունեցող այլ  երկրների բնակիչներից շատերը վահանաձև գեղձի խնդիրներ ունեն։ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կարգավորված ու ապակարգավորված միջավայրերի լաբորատորիայում ստեղծված դեղամիջոցը կարող է էականորեն փոխել նրանց կյանքը։ Ինստիտուտի գիտաշխատող, հայցորդ Գայանե Տոնոյանի համար այս հետազոտությամբ զբաղվելը կրկնակի հետաքրքիր է․ ոչ միան  գիտական խմբի անդամ է, այլև այդ խմբի ստեղծած դեղամիջոցն առաջինն  օգտագործողներից մեկը։

«Թիրօքսինը վահանաձև գեղձի հորմոնն է։ Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը յոդի պակասով է պայմանավորված։ Սա առաջացնում է թիրօքսինի անբավարար սինթեզ, որի պատճառով էլ առաջանում են օրգանիզմում շատ խնդիրներ։ Թիրօքսին էր խմում այն կինը, որն առաջինը փորձեց մեր յոդիդը։ Թիրօքսինը հորմոնալ պրեպարատ է։ Այդ կնոջ մոտ արդյունքը շատ լավ էր։ Մեր պրեպարատը ամբողջությամբ փոխարինեց հորմոնալ թիրօքսինին»։

Երիտասարդ գիտնականն էլ  խնդիր ունի՝ չունի հորմոնալ խնդիր, բայց գեղձը մեծանում է։ Սա բժիշկները աուտոիմունթիրօիդ է կոչում։

«Երբ չունես հորմոնալ խախտում, թիրիքսինը սինթեզվում է բավարար չափով, բայց գեղձը մեծանում է, օրգանիզմը պայքարում է սեփական  վահանաձև գեղձի հյուսվածքի դեմ։ Ես ունեի նման խնդիր։ Իմ բժիշկն ինձ ասաց, որ չեմ կարող ընդունել յոդ պարունակող պատրաստուկ, պետք է սպասեմ այնքան ժամանակ մինչև հորմոնալ հավասարակշռվածությունը խախտվի։ Ես որոշեցի խմել ու լավ եմ զգում ինձ»։

Համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ  վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավական երիտասարդացել է: Ավելացել են նաև հիվանդության ծավալները։ Ըստ վիճակագրական տվյալների՝ վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք: Դրանց տեսակները տարբեր են։ Վահանաձև գեղձի հիվանդություններից է, օրինակ,  մեդուլյար քաղցկեղը, որն առաջանում է հատուկ տեսակի C բջիջներից: Դրանք բնութագրվում են արագ մետաստազավորմամբ: Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ 75-85 % է: Հայաստանում վահանաձև գեղձի բոլոր խնդիրները շատ տարածված են։ Ուստի այն, ինչ առաջարկում են հայ գիտնականները, գուցե առաջիկայում խնդրի լուծում դառնա շատերի համար։

Գիտնականների խնդիրը  ամինաթթուների  նոր տեսակի՝ որպես այդպիսին դեռևս գոյություն չունեցող դաս ստանալն էր։ Արդյունքում՝ յոդիդ  ներկայացնող աղերը կիրառվում են   բժշկության մեջ։

«Քանի որ տարբեր ամինաթթուներ պարունակող աղեր էին, տվյալ աղը միաժամանակ պարունակում էր գլիցին, արգինին ու յոդիդ։ Վերցրեցինք գլիցինի ու արգինինի առաջին տառերը, ու յոդիդը։ Դարձավ «ԳԱՅՈԴԻՏ»։ Առաջին կինը, որն օգտագործեց, անունը Գայանե էր, իմ անունը՝ նույնպես։ Սա իմ թեկնածուական ատենախոսության կիրառական մասն է»։

Այժմ պատրաստուկը  հեղուկ է, հնարավոր է ստանալ դրա նաև  պինդ տարբերակը։   Յոդիդների խումբը  արտոնագրել են որպես թիրօքսին հորմոնի սինթեզի կարգավորիչ։ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կարգավորված ու ապակարգավորված միջավայրերի լաբորատորիայում միայն այս պատրաստուկով չեն զբաղվում։ Տարբեր բյուրեղներ են ուսումնասիրում՝ դրանց կիրառման նոր հնարավորություններ բացահայտելով։ Գիտաշխատող Վահրամ Ղազարյանը հաջողված  օրինակներից մեկի մասին է պատմում։

«Մինչ այս ստացել ենք ատամների գերզգայունության նվազեցման համար կիրառվող նյութեր, որոնք պատենդավորել ենք։ Դրանք նյութեր են խցանում են դենտինային ծակոտիները, որոնք նվազեցնում են գերզգայունությունը»։

Հետազոտությունները շարունակվում են, գիտական արդյունքներ ստեղծվում են,  բայց դրանց առևտրայնացումն արդեն այլ մասնագետների խնդիրն է՝  ասում են երիտասարդ գիտնականները ընդգծելով՝ Հայաստանում կարևոր այդ օղակը դեռ բաց է։

Back to top button