Հայկական հարց

Իրանահայ բարեգործական կառույցները կարևորում էին որբերի կրթության գործը․ «Հայկական հարց»

Ցեղասպանությունից փրկված և Իրանում հայտնված գաղթականներին օգնում էին տեղի հայկական բարեգործական ու հասարակական կազմակերպությունները, կուսակցական կառույցները։

Դրանցից առավել ակտիվ էին Նոր Ջուղայի հայ կանանց գթության և Փերիայի կրթասիրաց միությունները։ Նրանք իրականացնում էին ոչ միայն նյութական աջակցության ծրագրեր, այլև նպաստում էին տարագիրների հոգևոր ու մշակութային պահանջմունքների բավարարմանը։

Հատկապես կարևորում էին որբ երեխաների կրթության և հայեցի դաստիարակության գործի կազմակերպումը։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 15-րդ։

Back to top button