15 րոպեն քիչ է

Բեմում ժպտացող տխուր-հանճարեղ մարդը․ «15 րոպեն քիչ է»

Բոլորին ուրախացնող դերասանին «ուրախ-տխուր մարդ» էին ասում։ Մհեր Մկրտչյանի կամ նույն Ֆրունզիկ Մկրտչյանի կամ՝ Արսենի, Գարսևանի, Իշխանի, կամ… կամ… կամ… ծննդյան օրն էր՝ 1930 թվական, հուլիսի 4, Գյումրի։

Հայրը մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հայտնի մասնակից Միխայիլ Ֆրունզեի։ Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան։ Փոքր հասակում կրել է «Քիթ» մականունը։

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստորներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել հանճարեղ դերասանի ու ողբերգական ճակատագիր ունեցող Ֆրունզիկ Մկրտչյանի մասին։

Back to top button