Մասնագիտություն

Սիրել իմաստությունը կամ իմաստանալ սիրով․ «Մասնագիտություն»

Նրանց մտքերը հեղինակավոր են, համաշխարհային մտածողության վրա թողել են մեծ ազդեցություն, հագեցած են իմաստնությամբ, առողջ դատողությամբ, երբեմն հումորով ու համարձակ նկատառումներով։ Ուսումնասիրություններ, դատողություններ, ուսմունքներ, ուղղություններ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ, բոլոր ժամանակներում չեն դադարում հրապուրել և ոգեշնչել՝ մարդկությանը ուղղորդելով դեպի ճիշտ մտքեր ու գործողություններ։

Փիլիսոփայություն. որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, գիտելիք մեզ շրջապատող և մեզանից կախված օբյեկտիվ իրականության մասին, մեր ժամանակներում նաև անչափ յուրահատուկ մասնագիտություն, որը կարելի է ձեռք բերել բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հունական ծագում ունի «փիլիսոփայություն» բառը, առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից, թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։

Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։ Փիլիսոփաները, ուսումնասիրելով բնության, հասարակության և մտածողության առավել ընդհանուր օրինաչափությունները, վերլուծելով իրենց շրջապատող աշխարհը, ապրելով անվերջ մտորումների և դիտարկումների մեջ, դարեր շարունակ մարդկությանն են թողել արժեքավոր ավանդ։

Կյանքի, մարդկանց, սիրո, կրթության, բնության, երջանկության, դաստիարակության, գիտելիքի վերաբերյալ անթիվ իմաստուն մտքեր, որոնք միշտ արդիական են ու ոգեշնչող, սովորեցնում են այլ աչքերով նայել կյանքին, դիմակայել խնդիրներին, ստիպում են մտածել, խորհել, ապրել… Զրույց Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանի հետ:

Back to top button