ԿարևորՀասարակություն

Արաքս գետի աղտոտվածության Իրանի և Հայաստանի համատեղ մոնիթորինգը վերսկսվելու է

Արաս ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը հայտարարել է.«Իրանի և Հայաստանի համատեղ վերահսկման աշխատանքային խումբը վերսկսելու է Արաքս գետի աղտոտվածության մոնիթորինգը», գրում է ParsToday-ը։

Մոհսեն Նարիմանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Արաս և Մեղրի ազատ գոտիների միջև»:

Նա հավելել է. «Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում երկու երկրների ներկայացուցիչների կողմից  փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, ընդգծվել է Արաքս  գետի մոնիթորինգի վերսկսման անհրաժեշտությունը, գետի աղտոտվածությունն ուսումնասիրելու համար, որը համարվում է էներգետիկայի, ջրի և շրջակա միջավայրի ոլորտներում փոխըմբռնման հուշագրի 3-րդ կետի Ա մասով համաձայնեցված կարևորագույն թեմաներից մեկը»:

Նշելով, որ երկու կողմերը պայմանավորվել են աղտոտվածության մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում Արաքս սահմանային գետի աղտոտման վայրում տեղադրել տեսանկարահանող տեխնիկա՝ մոնիթորինգի նպատակով, Մոհսեն Նարիմանն հավելել է.«Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ուղիներով շարունակաբար միմյանց ուղարկել տեսագրվող նյութերը»։

Մեղրի ազատ տնտեսական գոտին գտնվում  է Հայաստանում: 

Back to top button