Հաջողության նոտա

Ավելի շատ գործել, քան խոսել. փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի «Հաջողության նոտան»

Ավարտելով ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետն ու հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրան՝ աշխատանքային գործունեությունը շարունակել է տարբեր բժշկական հաստատություններում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ:

Չնայած երիտասարդ տարիքին, իր առջև դրված բոլոր խնդիրներին կարողացել է լուծում տալ: Տեսնել խնդիրներ, մշակել լուծումներ և իրականություն դարձնել․ այս սկզբունքով է առաջնորդվում քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Բնույթով իրատես է, ինքնաքննադատ ու ձգտում է ամեն ինչում ոսկե միջինին: Նա խնդիրների լուծման մոտեցումներ ունի, երբեք չի վախենում ցավոտ որոշումներ կայացնելուց:

Կարծում է՝ դեռ բավարար հաջողությունների չի հասել և իր ձեռքերումները մեծ հաջողություն չի համարում։ Նախընտրում է գործել, քան խոսել, թեպետ կարծում է, որ յուրաքանչյուր աշխատանք պետք է լուսաբանել:

Back to top button