Հաջողության նոտա

Փորձում եմ փորձել ամեն ինչ. Աննա Դանիելյանի «Հաջողության նոտան»

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Աննան երբեք չի աշխատել իր մասնագիտությամբ, սակայն կիրառում է դիվանագետի հմտություններն այն ոլորտներում, որտեղ գործունեություն է ծավալում:

Բացի հեղինակ–կատարող լինելուց, նա մասնակցել է բազմաթիվ ինտելեկտուալ և երաժշտական նախագծերի, աշխատել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնում՝ նախ որպես համերգների կազմակերպիչ, ապա՝ զարգացման գծով մենեջեր:

Ներկայումս, աշխատելով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում, որպես հանրային կապերի մասնագետ, նաև դասավանդում է «Իրական դպրոց» կրթական հիմնադրամում, սահմանամերձ համայնքներում մշակութային կրթություն իրականացնող «Մշակութամետ» նախաձեռնության համահեղինկաներից է:

Back to top button