Խոշորացույց

Հաշմանդամություն ունեցողն ու նրա շրջապատը․ ո՞վ է թիրախում․ «Խոշորացույց»

Սրանից 22-23 տարի առաջ, երբ ես դեռ մանկապարտեզ էի հաճախում, մեր խմբում շփվում էի մի տղայի հետ, որն անվասայլակով էր։

Հիշում եմ, թե ինչպես էին ամեն օր ծնողները նրան բերում մանկապարտեզ, հետո՝ տանում։ Մեր խմբում որեւէ մեկն այդ երեխային վատ չէր վերաբերում, բայց կային դժվարություններ, որոնք շատ հաճախ գրեթե անհնար էին դարձնում մեր՝ երեխաներիս շփումը։

Կրթությունը ընդհանրապես, ներառական կրթությունը՝ եւս, ամենաշատ շահառուներ ունեցող որոլտներից է։ Այսինքն` Հայաստանում չկա ընտանիք, որը կրթական ոլորտի հետ չառնչվի։ Ու ինչքան շատ են շահառուները, այնքան շատ ու բազմաշերտ են խնդիրները։

«Ռադիոլուրի» մեր գործընկեր Սոնա Հակոբյանի հաղորդումն այն մասին է, թե ի՞նչ խնդիրներ ու բացեր ունի ներառական կրթական համակարգը մեր երկրում 

Երբ ասում ենք ներառական կրթություն, միանգամից հասկանում ենք հանրակրթությունը, բայց չէ՞ որ այն սկսվում է ավելի վաղ շրջանից՝ նախակրթարանից, մանկապարտեզից։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է, որ հաշմանդամություն ունեցողը բախվում է կրթության խնդիրների հետ այն տարիքում, ինչ հաշմանդամություն չունեցողը։

Մեր երկրում կրթության ոլորտում կան լրջագույն խնդիրներ, եւ բարեփոխումների անհրաժեշտություն կա։ Հնարավո՞ր է արդյոք ունենալ վատ կրթական համակարգ, որտեղ ներդրված է ներառական կրթության լավ մոդել։ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ մոդել ներդնել հնարավոր է, բայց որակը կլինի այնպիսին, ինչպիսին ամբողջ համակարգն է։

Մարիամ Հովսեփյանի ռեպորտաժն այն մասին, թե օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել եւ օրենքն ինչպե՞ս է պաշտպանում հաշմանդամություն ունեցող անձանց

Անկախ ամեն ինչից այս ոլորտը մեծաքանակ շահառուներ ունի, ու հենց այդ պատճառով այն հայտնվել է տարատեսակ մոլորությունների, շահարկումների և քաղաքական միավորներ շահելու թիրախում։ Արդյունքում, շատ հաճախ խախտվում է որակյալ կրթություն ստանալու սահմանադրական ու հատկապես մարդկային պարզ իրավունքը:

  • Ի՞նչ բացեր ունի ներառական կրթության ոլորտը,
  • ինչո՞ւ է, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցողները հասարակության լիարժեք անդամ մե՛կ է այդպես էլ չեն դառնում,
  • ով ունի օգնության կարիք ավելի շատ՝ հաշմանդամություն ունեցո՞ղը, թե՞ նրա շարջապատը։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ խոսում ենք ներառական կրթության, հաշմանդամություն ունեցող անձնանց խնդիրների ու դրանց հավանական լուծումների մասին։ 

Back to top button