Հայագիտակ

Դորպատում Աբովյանին սիրեցին բոլոր նրան ճանաչողները․ «Հայագիտակ»

Խաչատուրն առանձնապես հրապուրում էր գերմանացի կանանց` իր հնդեվրոպական գեղեցիկ դիմագծերով, համեստ ու հարգալից վարքով։

Այնքան շատ բան տեսավ ու սովորեց Աբովյանը Դորպատում. երաժշտություն ու թատրոն, ուղղափառ ու լյութերական եկեղեցական ծեսեր ու սովորություններ, եղավ ամենուր, և ամեն ինչից փորձեց օգուտ քաղել` հետագայում իր հայրենիքում ներդնելու համար։

Սիրում էր միրգ և խմորեղեն։ Խնդրեց` ու նրան սովորեցրին գերմանական «կաթաներ» պատրաստել։ Միշտ պահում էր պահքը։ Այդ օրերին նրա առջև սեղանին միշտ թարմ միրգ էր լինում։ Թերևս երբեք այլևս Աբովյանն այդքան գնահատված ու գուրգուրված չեղավ։ Դա պարզ երևում է նրա Օրագրից։

Իսկ հյուընկալները հասկանում էին, որ իրենց մոտ իր հնադարյան ժողովրդին պաշտող մի զավակ է եկել, որն առաքելություն ունի իրականացնելու։

Back to top button