Կյանքին ասել այո՛

Մեր կյանքը մեր ընկերների կյանքն է նաև․ Հայկ Ժամկոչյան․ «Կյանքին ասել այո՛»

User Rating: Be the first one !

22 տարեկան Հայկ Ժամկոչյանը  ծնվել է Նոր Հաճնում։ «Ես եմ» ծրագրի առաջին զինվորներից է։ Ծառայել է Ասկերանում, ապա՝ Խոջալուի զորամասում։ Ողնուղեղային վիրավորում  է ստացել Հադրութում՝ Թութակի բարձունք կոչվող վայրում։ Հայրենիքի պաշտպանի վերականգողական կենտրոնում Հայկը ոչ միայն վերականգնողական բուժում է անցնում, այլև ձեռք է բերում մասնագիտական որոշ  հմտություններ։ «Զինվորի տունը ինձ համար դարձել է ապրելակերպ»,-ասում է Հայկը։ Ունի եղբայր, որը նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Պատերազմի ամենածանր հիշողությունը՝ զոհված զինակից ընկերը՝ փամփուշտը գլխի մեջ, զենքի վրա ընկած։  Ծանր հիշողությունների դեմ ու նորից քայլելու համար`Հայկը պայքարում է համառորեն ու լավատեսությամբ զինված ՝ ասելով կյանքին այո՛։

Back to top button