Խոշորացույց

Աշխարհաքաղաքական մարտեր Ուկրաինայի շուրջ, բայց արդյո՞ք Ուկրաինայի համար. «Խոշորացույց»

Արտասահմանյան, ռուս եւ ուկրաինական. սրանք համալսարանում սովորած տարիներին հայ գրականությունից զատ առանձին ուսումնասիրվող առարկաներ էին։ Խորհրդային Միությունը նոր-նոր էր փլուզվել եւ դեռեւս ուկրաինական գրականությունը որպես առանձին ծրագիր մենք անցնում էինք։ Ուսումնասիրում էինք, բայց արդեն ոչ այնքան խորը, կամ, ավելի ճիշտ կարելի է ասել, գրեթե ուսումնասիրում էինք։

Իսկ սրա մասին հիշեցի, որպեսզի պատկերացնենք, թե ինչպիսի նշանակություն ուներ ԽՍՀՄ, այսինքն` Ռուսաստանի համար Ուկրաինան։ Ուկրաինայի կոմկուսի առաջնորդը մշտապես մաս էր կազմում խորհրդային երկիրը կառավարող Քաղբյուրոյին։ Հենց Ուկրաինայի դիրքորոշումը վճռորոշ դարձավ Բելովեժսկի համաձայնագրի համար, որով ազդարարվեց ԽՍՀՄ դե յուրե փլուզումը։

Ռուս-ուկրաինական ճգնաժամի պատմությունը. պատարաստել է Հռիփսիմե Հովհաննիսյանը, կարդացել` Բարեղամ Ղուկասյանը

Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայի հետ ինձ հիշեցնում է Մեծ Հայքի շուրջ 4-րդ դարի վերջին ծավալվող իրադարձությունները։ Բյուզանդիայի եւ Պարսկաստանի, երկու խոշոր կենտրոնների միջեւ գտնվող Մեծ Հայքը բավականին կարեւոր էր երկուսի համար, բայց նաեւ բավականին մեծ՝ երկուսի համար։ Արդյունքում՝ Մեծ Հայքը բաժանվեց։

«Խոշորացույցի» հյուրը հիշում է մեզ ավելի մոտ եւ Ուկրաինային ավելի մոտ պատմությունը։ Միայն 18-րդ դարի վերջին Լեհաստանը բաժանվել է երեք անգամ՝ Պրուսիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Վերջին՝ հինգերորդ բաժանումը եղել է արդեն 1939-ին։

Մարիամ Հովսեփյանը` ռուս- ուկրաինական մշակութային ընդհանրությունների ու առանձնահատկությունների մասին

Ուկրաինան բավականին մեծ երկիր է, որպեսզի Ռուսաստանը հեշտությամբ հրաժարվի դրանից։ Ուկրաինան բավականին մեծ երկիր է, որպեսզի Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն նրան այդքան հեշտ ընդունեն։ Սա իմ կարծիքն է։ Իսկ պատմությունը հիշելով, պիտի նշեմ, որ նման մեծ երկրները աշխարհաքաղաքական կենտրոնների մարտերում կա՛մ հզորանում են ու իրենք դառնում կենտրոն, կա՛մ, որը շատ ավելի հաճախ է պատահում, մասնատվում են։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Աշխարհաքաղաքական մարտեր Ուկրաինայի շուրջ. ինչպես աշխարհաքաղաքական նոր իրողությունները կանդրադառնան Հարավային Կովկասի եւ Հայաստանի վրա։

Այս հարցերն ենք քննարկել Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ։

Back to top button