ԿարևորՀասարակություն

Խնամքի ծառայություններ՝ ավելի քան 5500 տարեց, հաշմանդամություն ունեցող կամ անօթևան քաղաքացու համար

2022 թվականին ավելի քան 5500 տարեց, հաշմանդամություն ունեցող անձ կամ անօթևան քաղաքացի կօգտվի ԱՍՀՆ աջակցությամբ տրամադրվող խնամքի և այլ ծառայություններից։ 

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, վերոնշյալ շահառուներին ՀՀ բոլոր մարզերում ծառայություններ կմատուցվեն 5 ուղղություններով, այդ թվում՝ տնային խնամք, ցերեկային խնամք, անօթևաններին՝ կացարանի տրամադրում: 

Այս ծառայությունները մատուցելու համար հայտարարված են դրամաշնորհային մրցույթներ, որոնց կազմակերպությունները կարող են դիմել մինչև դեկտեմբերի 13-ը:

Back to top button