Հաջողության նոտա

Ոչ թե շատ, այլ արդյունավետ աշխատանք. Նիկոլայ Մխիթարյանի «Հաջողության նոտան»

Թեև մասնագիտությամբ պատմաբան է, բայց արդեն տևական ժամանակ է գործունեություն է ծավալում բիզնեսի ոլորտում: Տարբեր ընկերություններում երկար տարիների փորձը նրան հնարավորություն է տվել ստեղծել սեփական բիզնեսը՝ ճիշտ տեսլականով և մանրակրկիտ աշխատանքով:

Բնույթով մաքսիմալիստ է, աշխատասեր ու նպատակասլաց: Անկեղծ է ամենուր՝ ընտանիքում, աշխատավայրում և շրջապատում: Կարծում է, որ հաջողության կարելի է հասնել միայն հավատի դեպքում, բայց կարևոր է, թե այդ նպատակներն ինչին պետք է ծառայեն:

Իսկ նրա նպատակն է Հայաստանը դարձնել առավել ճանաչելի ամենուր: «Իբար» ընկերության հիմնադիր-տնօրեն Նիկոլայ Մխիթարյանի «հաջողության նոտան»։

Back to top button