ԿարևորՀասարակություն

Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի անվանումը Meta-ով փոխելու մասին

Ամերիկյան Facebook ընկերությունը փոխում է Անվանումը «Meta»-ի։ Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Facebook -ի ծրագրավորողների տարեկան համաժողովի ժամանակ։

«Այժմ մենք կոչվում ենք Meta»,-ասել է նա:

Փոփոխությունը, ըստ Ցուկերբերգի, իրականացվել է, քանի որ ընկերությունն ընդլայնում է իր հասանելիությունը սոցիալական մեդիայի սահմաններից դուրս՝ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են Վիրտուալ իրականությունը (VR):

Փոփոխությունը չի տարածվում նրա առանձին հարթակների վրա, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը և Whatsapp-ը։

Back to top button