ԿարևորՀասարակություն

Պատգամավորներն այցելել են ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր

Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նույն հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը այցելել են ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր, տեղեկացնում են հանձնաժողովից։

Պատգամավորները տեղում ծանոթացել են պաշտպանական դիրքերի ինժեներական կառույցներին, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ծառայության պայմաններին, լսել են զինծառայողների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին։

Պատգամավորները հետևել են նաև եռամսյա հավաքների՝ որպես մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքին, ուսումնասիրվել նաև վերոնշյալ հավաքներին առնչվող խնդիրները։ 

Back to top button