Մտքի ուժը

Բնակա՞ն, թե՞ արհեստածին․ քովիդը չի նահանջում․ «Մտքի ուժը»

Կենսաբանական զենք՝ գիտնականներն այսպես են բնորոշում աշխարհը 1․5 տարուց ավելի արտակարգ դրության մեջ պահող կորոնավիրուսը։ Նաև կանխատեսում են՝ առաջիկա տարիներին այն չի նահանջի։ Ասում են, որ շտամի քանակը կախված է վիրուսի գենետիկական հնարավորությունից։

Կոնկրետ covid–ն ունի հազարից ավելի շտամ, ուստի տարբեր գիտական հաշվարկներով՝ կորոնավիրուսի ագրեսիվ շրջանը կարող է տևել մինչև 2025թվականը։ Բրազիլական, բրիտանական ու աֆրիկական շտամերին անցյալ տարվա դեկտեմբերից միացել է նաև հնդկականը կամ «դելտան»։ Գիտնականները փաստում են՝ այս շտամը վիրուսն ավելի ագրեսիվ է դարձնում։

Որևէ մեկը հստակ չգիտի ու եթե իմանա էլ` չի ասի՝ արդյո՞ք կորոնավիրուսը բնական եղանակով թե միջամտությամբ առաջացավ, ասում է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայի ղեկավար Հովիկ Փանոսյանը։

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. հարցի պատասխանը միանշանակ չէ։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Արմինե Մարգարյանը դեռ չի պատվաստվել, անձնական օրինակով չէ, բայց գիտական արդյունքներով կարող է ներկայացնել պատվաստման դրական կողմերը։

Սինգապուրցի գիտնականները պարզել են, որ պատվաստված քաղաքացիները վարակվելիս ավելի արագ են ապաքինվում։ Ներկայում օգտագործվող թեստերը արդո՞ք թիրախավորում են դելտա շտամը։ Այո` ասում է Արմինե Մարգարյանը. Պատվաստվելն իհարկե լավ է, բայց մասնագետներն ասում են, որ կորոնավիրուսի դեմ համալիր պայքար պիտի ծավալել։ Պատվաստվելուց բացի պետք է պահպանել նաև հակահամաճարակային կանոնները՝ առանց բացառության։

Back to top button