ԿարևորՀասարակություն

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարան

Հունիսի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմն այցելել են Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում ծանոթացել են իրանական և արտասահմանյան արվեստի ցուցանմուշներին:

Դեսպան Թումանյանը ցուցահանդես այցելած Թեհրանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկել  է վերը նշված թանգարանի և ՀՀ նկարիչների միության միջև համագործակցության հնարավորությունները: 

Back to top button