Խճանկար

Վերին նավեր. ինչպե՞ս են հուղարկավորել հին հայերին․ «Խճանկար»

Ինչպես շատ ժողովուրդների, այնպես էլ հայերի հին հավատալիքներում հանգուցյալը նավակով էր մեկնում հանգուցյալ կյանք։

Արագած լեռան ստորոտին է գտնվում Վերին Նավեր դամբարանադաշտը։ Հնդեվրոպական խորհրդանիշներով, զոհաբերություններով ու մարտակառքերի վկայություններով այդ դամբարանադաշտը հնագետների ուշադրության կենտրոնում է։

Վերին նավեր նշանակում է վերին գերեզմանոց։ Պեղումներից պարզվել է, որ այս տարածաշրջանում հայերը ձիաբուծությամբ զբաղվել են հազարամյակներ առաջ։ Դրա մասին են վկայում մարտակառքերը, զոհաբերված ձիերի մոխրի սափորներ։

Այս դամբարանադաշտը թվագրվում է Քրիստոսից առաջ 20-րդ դարում։ Այս և հետաքրքիր այլ փաստերի մասին կխոսի հնագետ, պատմաբան Հակոբ Սիմոնյանը։

Back to top button