ԿարևորՀասարակություն

Պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը․Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գորիսում լրագրողների հետ զրույցի մանրամասները։

«Այս կամ այն կերպ հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն»,- նշել է Ավինյանը։

Այնուամենայնիվ, մենք պետք է նաև պատրաստ լինենք մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, իսկ վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը, ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը եւ հույս հայտնել, որ «որևէ վատ սցենար չենք ունենա և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծենք»։

Back to top button