ԿարևորՀասարակություն

Երուսաղեմի հայկական թաղամասեր արկերը չեն հասնում․ պատրիարքարանի դիվանապետ

Երուսաղեմի արևելյան հատվածում գտնվող հայկական թաղամասեր արկերը չեն հասնում․ «Ռադիոլուրին» ասել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան բախման հետևանքով ստեղծված իրավիճակին:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյան

Դիվանապետն նշել է, որ համայնքում վիրավորներ, զոհեր կամ տեղահանվածներ չկան: «Հայկական թաղամասում խուճապի կամ վախի մթնոլորտ չկա, միայն առկա է մտահոգություն, որը պայմանավորված է շարունակվող լարվածությամբ: Այս օրերին կանոնավոր կերպով կատարվել են եկեղեցական բոլոր արարողությունները, կրթական հաստատություններում շարունակվել են դասերը»,- հայտնել է պատրիարքության դիվանապետը:

«Երուսաղեմը երկու օր առաջ է հրթիռակոծության ենթարկվել, որից հետո այս ուղղությամբ հարվածները  դադարել են: Հրթիառկոծությունը շարունակվել է երկրի հարավային և կենտրոնական հատվածներում»,-ասել  է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Վերջին օրերին սկսված և շարունակվող ռազմական էսկալացիայի հանգուցալուծում դիվանապետն  այս պահին չի տեսնում: Վերլուծելով հրեական մամուլի արձագանքը՝  եզրակացնում է, որ Իսրայելը օդային հարվածներին զուգահեռ մտադիր է նաև ցամաքային ուժեր կիրառել: «Աղոթում ենք, որ կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ և հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերեն»,-հույս է հայտնել Երուսաղեմի պատրիարքարանի դիվանապետը:

Back to top button