Համասփյուռք

Ալեքսանդրիայի միակ հայկական ամենօրյա վարժարանը կանգնել է փակվելու փաստի առաջ․ «Համասփյուռք»

Սփյուռքի ներկա մարտահրավերների թվում կարևոր տեղ է զբաղեցնում հայ դպրոցի պահպանման հարցը։ Գաղտնիք չէ, որ վերջին երեք տասնամյակներում այս հարցի մասով հակասական զարգացումներ են ընթանում։

Դասական սփյուռքի շատ համայնքներ կորցնում են իրենց ազգային դպրոցները, իսկ ոչ դասական սփյուռքի նորաթուխ համայնքները չեն կարողանում կայացնել իրենց միջավայրում ամենօրյա ազգային դպրոցի համակարգը։

Նման պայմաններում ցավալի արձանագրում է Ալեքսանդրիայի միակ հայկական ամենօրյա վարժարանի փակման լուրը։ Այն էլ, երբ դրա մասին է խոսում դպրոցի հայագիտական առարկաներ դասավանդող ուսուցչուհին։ Ո՞վ է Սյուզի Սեմիզյան-Բահարյանը։

Ինչո՞ւ ընտրեց հայրենագիտական առարկաներ դասավանդող ուսուցչի մասնագիտությունը։ Ի՞նչ ասել է Պողոսյան ազգային վարժարան։ Ինչո՞ւ վարժարանը կանգնեց փակվելու փաստի առջև։ Ինչպիսի՞ լուծումներ է տեսնում առկա խնդիրների վերաբերյալ հայ ուսուցչուհին։

«Հայրենագիտական կրթության հարցն Ալեքսանդրիայում հայ ուսուցչուհու տեսանկյունից» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Ալեքսանդրիայից
Պողոսյան ազգային վարժարանի հայրենագիտական առարկաների ուսուցչուհի Սյուզի Սեմիզյան-Բահարյանի հետ։

Back to top button