ԿարևորՄշակույթ

Մրցանակս նվիրում եմ բոլոր զոհված հերոսներին. Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոյեմբերի 29-ին Դուբայում մասնակցել է Distinctive International Arab Festivals Awards-ին (DIAFA): Նա իր մրցանակը նվիրել է հերոս զինվորներին:

Մուկուչյանը մրցանակն ստանալիս դիմել է հանդիսատեսին՝ ասելով, որ Հայաստանում կրկին ցեղասպանություն է իրականացվում, և դեռ շատ հայ պատանդներ են գտնվում Ադրբեջանում:

«Այս մրցանակը նվիրում եմ այն բոլոր զինվորներին և իմ ընկերներին, որոնք ռազմի դաշտում զոհեցին իրենց կյանքը, որպեզսի հայ ազգն ապրի»,- նշել է նա:

 DIAFA Distinctive International Arab Festivals Awards-ը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է Դուբայում:
Մրցանակը տրվում է անհատականություններին՝ հաշվի առնելով նրանց տարեկան ձեռքբերումները և ներդրումը հասարակության զարգացման գործում:

Այս անհատներն ընտրվում են որակավորված հանձնաժողովի կողմից, և մրցանակները տրվում են տարբեր ոլորտներում իրենց մեծ ներդրումն ունեցած ներկայացուցիչներին, ինչպիսիք են`երաժշտություն, արվեստ, մշակույթ, բիզնես, մարդասիրական ծառայություններ և այլն:

Back to top button