ԿարևորՀասարակություն

FakeBlocker. ադրբեջանական կեղծիքն արգելափակող հայկական հավելվածը

Ադրբեջանական կեղծիքի դեմ մեդիամարտի ամենապարզ կանոնն է՝ արգելափակել բոլոր կասկածելի էջերը և կայքերը։ Հայ ծրագրավորողների ճկուն միտքը չուշացրեց արգելափակելու գործողությունը ավտոմատ իրականացնող հավելավածի ստեղծումը։ Վեբ ծրագրավորող Գոռ Գրորգյանի և իր ընկերոջ կողմից ստեղծված Fakeblocker հավելվածը նախատեսված է կեղծ էջերի ավտոմատ արգելափակման համար ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ ադրբեջանական (կեղծ) վեբ կայքերում.

«Մեր հավաքած բազայից հավելվածը գտնում է բոլոր ֆեյք էջերը, վերահասցեավորում էջը և զգուշացնում օգտատիրոջը»։

Ինչպե՞ս տեղադրել հավելվածը․

«Հավելվածը տեղադրելը շատ հեշտ է, ընդամենը հարկավոր է մտնել հղումով և հաստատել՝ տեղադրելով համակարգչի վրա, հեռախոսի վրա ցավոք դեռ չի աշխատում»։

Հղումը՝ ԱՅՍՏԵՂ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, ադրբեջանցիները ոչ միայն կեղծ կայքեր ու էջեր են բացել, այլ մեծմասամբ թիրախավորել են արդեն կոտրված հայ օգտատերերի սոցիալական էջերը, որոնց բովանդակությունը փոխում են, տեղադրում իրենց անհրաժեշտ նյութերը և միացնում գովազդներ։

Եթե առաջ հարկավոր էր առանձին-առանձին ստուգել՝ հասկանալու համար էջը կեղծ է, թե ոչ, ապա հավելվածն այսօր ավտոմատ կերպով դա օգտատերին ցույց է տալիս․

«Հավելվածի շնորհիվ կարիք չի լինի հատ առ հատ ստուգել, հավելվածը ինքը կհայտնաբերի ֆեյքերին»։

Մեդիապայքարում ևս, հաղթելու ենք։

Back to top button