Վերնատուն

Ինչո՞ւ վերանայել խորհրդային անցյալը․ «Վերնատուն»

Հաղորդումն անդրադառնում է Հրաչ Բայադյանի նոր՝ «Երևակայելով անցյալը․ խորհրդահայ արդիականության պատումներ» գրքին։

Ի՞նչ կարող է ասել և ի՞նչ ուղերձ փոխանցել գեղարվեստական մի ստեղծագործությունը, մի կտավը, ֆիլմը, քաղաքային լանդշաֆթը կամ երաժշտական ֆոլկլորը ժամանակաշրջանի, ազգայինի ու գաղութայինի, արդիականի ու հետադեմի մասին։

Գիրքը, ճանաչելի և տեսանելի է դարձնում խորհրդային, նաև հետխորհրդային Հայաստանի մշակութային «անտեսանելի» միջավայրը։ Ինչու՞ վերադառնալ խորհրդային անցյալ, ի՞նչ է մեզ այն տալու այսօր։ Զրույց գրքի հեղինակ, մշակութային քննադատ Հրաչ Բայադյանի հետ։

Back to top button