Էկոսֆերա

Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ. «Էկոսֆերա»

Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կողմերը հայտարարություններ են տարածել։ Ի՞նչ հույսեր կան «կանաչող» Սևանա լճի փրկության առումով։

«Ջերմուկը հանք չի դառնա» կարգախոսով պայքարի դուրս եկած քաղաքացիները, որոնք իրենց համարում են Ամուլսարի պահպաններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Կառավարությունից ուժը կորցրած ճանաչել կազմակերպության կողմից ներկայացված ՇՄԱԳ փաստաթուղթը, հենվելով Էլարդ միջազգային փորձագիտական կազմակերպության և այլ՝ ազգությամբ հայ մասնագետների ու կազմակերպությունների բացահայտած թերությունների վրա։

«Լիդիան» ընկերությունը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի։

Մեջբերում տարածած հայտարարությունից․ «Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի։ «Լիդիանը» պատրաստ է սատարել իրենց համայնքում օրինական աշխատելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են օրենքի շրջանակներում ապահովել Հայաստանի քաղաքացիների այդ իրավունքի անխոչընդոտ իրացումը։ Գույքագրման աշխատանքները տարածքում շարունակվում են»։

Back to top button