ԿարևորՀասարակություն

Մարգարյան փողոցում տեղադրված ապօրինի կրպակը կապամոնտաժվի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին նաև ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը և դիմել համապատասխան գործողությունների: Շնորհակալություն տիկին Եղիազարյանին՝ ահազանգի համար:

Շնորհակալություն նաև ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին՝ իր լայվում խնդրին թեև փոքր-ինչ աղավաղված, բայց անդրադառնալու համար:

Ի դեպ, ինքնակամ կրպակի տեղադրման փորձ վերջին երկու տարում եղել է մեկ էլ անցած տարի՝ մետրո Երիտասարդականի մոտ: Այդ կրպակը, այս մեկի նման, մի քանի օրվա կյանք ունեցավ: Եթե գիտեք այլ դեպքեր, խնդրեմ, ներկայացրեք»,- գրել է Կարապետյանը:

Back to top button