ԿարևորՀասարակություն

Գանդիի քայլը. համաշխարհային քայլերթը կանցնի Հայաստանով

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Կա մի անբացատրելի խորհրդավոր ուժ, որը ներթափանցում է ամեն ինչի մեջ:  Զգում եմ դա, բայց չեմ տեսնում: Հենց այդ անտեսանելի ուժն է  ստիպում զգալ, թեեւ դրա գոյությունը հնարավոր չէ ապացուցել։ Արմատապես տարբերվում է այն ամենից, ինչը ես ընկալում եմ զգայարանների միջոցով: Այս ուժը գերազանցում է զգացմունքները:

Մահաթմա Գանդիի ամենահայտնի ճառերից մեկն է՝ Աստծո գոյության մասին,  այժմ հայրենիքում հենց նրա անունն են անսահման ակնածանքով է արտաբերում, այդկերպ վերաբերվում են միայն սրբերին: Սերնդակիցները նրան «մարդկության խիղճ» էին կոչում, մարգարե ու սուրբ անվանում, բայց նախ նրա կերպարի մեջ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ էին տեսնում:

Լինելով Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման շարժման գաղափարախոսն ու ղեկավարներից մեկը, ազգի հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդին քայլեց, քայլելով ամբողջ կյանքում պայքարեց երկիրը բզկտող կրոնական պառակտման, բռնության դեմ, որին կյանքի վերջում զոհ գնաց նաև ինքը:

Սաթյագրահան՝  Մահաթմա Գանդիի բռնությունից զերծ փիլիսոփայությունը ազդեց խաղաղ փոփոխությունների կողմնակիցների շարժման վրա ամբողջ աշխարհում,  Գանդիի «ոչ բռնությանը» փիլիսոփայական մոտեցումը խորը ազդեցություն ունեցավ  ինչպես ազգային եւ միջազգային շարժումների կողմնակիցների եւ առաջնորդների հոգեբանության ու գործելակերպի այնպես էլ մարդկանց աշխարհայացքի, մտածելակերպի վրա ընդհանրապես:

2007 թ․-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 2-ը հռչակել է Բռնության դեմ պայքարի միջազգային օր, այս օրն է ծնվել  Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդին։

Այս տարի մեծ փիլիսոփայի 150–ամյակը նշվում է յուրահատուկ կերպով, ավանդական միջոցառումներին գումարվել է համաշխարհային քայլերթը։ Այն մեկնարկել է  հոկտեմբերի երկուսին ՝ Նյու Դելիից՝ այն վայրից որտեղ վախճանվել է Մահաթմա Գանդին՝ նրա իսկ կարգախոսով՝   Jai Jagat Փառք աշխարհին: 

Գանդիի գաղափարախոսության կրողներն ու տարածողները այս պահին դեռ քայլում եմ Հնդկաստանով,  քալելու են ուղիղ մեկ տարի մինչև հասնեն Եվրոպայի սիրտ՝ Ժնև, անցնելու են Նեպալով,  Բանգլադեշով,  արևելյան պետություններով, Սև ծովով կանցնեն  Եվրոպա, այդ ընթացքում ունեն հարավկովկայսան երկու հանգրվան՝ Հայաստանն ու Վրաստանը։

Գանդիի հիմնադրամը Հայաստանում 2015 թվականից է գործում, որի ներկայացուցիչների հետ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքական մեծամասնության որոշ անդամներ դեռևս 4 տարի առաջ քննարկել են գանդիական ոչ բռնի մեթոդների կիրառությամբ փոփոխությունների հասնելու հնարավորությունը: Քայլերթի կարևոր հանգրվաններից մեկը Հայաստանն է, այն Հայաստանով կանցնի հաջորդ տարվա մարտին, ասում է «Գանդի Հայաստան»  հիմնադրամի նախագահ Արսեն Խառատյանը։

Աշխարհագրությունը ընտրվեր է կապված նրանից, թե ինչպես կարելի է քայլելով հասնել Եվրոպայի սիրտ՝ Ժնև 11 երկիր է ընդգրկված, այդ թվում Հայաստանը և Վրաստանը։ Հաշվի առնելով մեր թավշյա հեղափոխությունը, ոչ բռնի մեթոդներով խնդիրներ լուծելը, Հայաստանի վրա ուշադրություն կենտրոնացնելը դարձավ օրակարգային։ Քայլողների մի մասը գնալու են Արցախ այնտեղ նույնպես նախատեսվում են միջոցառումներ։

Արսեն Խառատյանը շարունակում է, գլոբալ խնդիրներից զատ, որոնք օրակարգային են քայլերթի համար, ուշադրության առանցքում են հայտնվելու նաև տվյալ երկրի համար ակտուալ հարցերը։

Այսինքն,  Հայաստանից Վրաստանից միացողներ են լինելու գործընթացին, և բացի լայն օրակարգային՝ բնապահպանություն, սոցիալական, աղքատություն, ՄԱԿ-հազարամյակի  նպատակներին համահունչ հիմնական կետերից, լոկալ տեղում երկրների ունեցած փորձը բարձրաձայնելու խնդիր է դրվելու։ 

Արդեն ապրիլից մեկ ամսով Jai Jagat-ը կլինի  Վրաստանում, կուղեկցի վրաց գրող, հրապարակախոս և քաղաքական ակտիվիստ Իրակլի Կակաբաձեն։  «Մահաթման աշխարհում առաջին և անկրկնելի քաղաքական գործիչն էր»,-«Ռադիոլուրին» ասում է «Գանդի Վրաստան» հիմնադրամի նախագահը։

Գանդիի գաղափարներն այսօր էլ ամենապրագմատիկն են ու ամենաիդեալիստականը։ Դրանք աշխատում են շատ լավ։ Խնդիրն այն է, որ երկխոսությունը գլոբալ հյուսիսի և գլոբալ հարավի միջև պետք է սկսվի, քանի որ ռեսուրսների վատ վերաբաշխումը, որը նկատվում է ողջ աշխարհում, ստեղծում է բազմաթիվ կոնֆլիկտներ։ Ամբողջ աշխարհում են այժմ բողոքի գործողություններ՝ Չիլիում, Ֆրանսիայում, սարսափելի բաներ են տեղի ունենում Սիրիայում, տեսնում ենք, որ սկսվում է քուրդ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն։

Կազմակերպիչները ցանկանում են, որ ՄԱԿ–ը մտորի, թե որոնք են նման լուրջ հակամարտությունների պատճառները։ Կազմակերպիչները ցանկանում են, որ փոքր երկրները նույնպես իրենց դերը խաղան, Հայաստանը 2018–ի հեղափոխության, Վրաստանը 2003–ի փորձով հուշեն մեծ պետություններին, ինչպես կարելի է ոչ բռնի ճանապարհով  իրականացնել փոփոխություններ, որոնք կնպաստեն հակամարտությունների նվազմանը, որպեսզի մարդկությունը խաղաղ ապրի։

Այս քայլերթը խաղաղության և ոչ բռնության քայլերթ է, և Հայաստանի ու Վրաստանի լուրջ մասնակցություն է ենթադրվում, հատկապես հայկական հեղափոխությունն ընկալվում է որպես առավել ցայտուն քայլերից. ոչ բռնի սոցիալական շարժման և շարժման կազմակերպիչները կարևորագույն ֆորումներից մեկը պատրաստվում են անցկացնել հենց Երևանում։

Ի դեպ, բռնությունից զերծ, խաղաղ փոփոխությունների կողմնակիցների շարժումն իր քայլերթում որոշել էր ընդգրկել նաև Ադրբեջանը, Բաքուն հրաժարվել է։  Կակաբաձեն ասում է` ցավոք, խաղաղության, խաղաղ լուծումների համար պայքարող մեր գործընկերները Ադրբեջանում այժմ լավ դրության մեջ չեն, մի մասը ճաղերի ետևում է։

Բայց մեր դռները դեռ  բաց են, Բաքուն կարող է մասնակցել խաղաղասերների քայլերթին, հուսանք՝ հաջորդ տարվա հոկտեմբերին Ժնև ամեն դեպքում կհասնեն՝ ասում է հրապարակախոսը։

Back to top button