ԿարևորՎերլուծական

Քրդերը՝ աշխարհաքաղաքական խաղի կիզակետում

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»


«Անվտանգության գոտի» կոչվածը Թուրքիայի համար հուսալի պատնեշ է՝ իրարից առանձնացնելու Թուրքիայի և Սիրիայի քրդերին, այդ նպատակով էլ Անկարան նախաձեռնել է Սիրիայի տարածքում այս գործողությունը։

Մեկնաբանելով Անկարայի գործողությունները Սիրիայի տարածքում, ասում է  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Հայկ Գաբրիելյանը նշում է, որ Միացյալ Նահանգները չաջակցեց իր դաշնակից քրդերին, և քրդական ուժերը իրենց դավաճանված են զգում։ 

«ԱՄՆ-ն որոշ իմաստով ծանր դրության մեջ է, փորձում է որոշակիորեն բավարարել ՆԱՏՕ–ում իր դաշնակցի շահերը, չմղել Թուրքիային Ռուսաստանի կողմը»։

Թուրքագետի խոսքով, Մոսկվան իր հերթին այս իրավիճակում առանձին խաղ է խաղում․ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Իրաքյան Քրդստան՝ թույլ չտալու, որպեսզի Իրաքի քրդերը հասնեն Սիրիայի քրդերին օգնության։

Մոսկվան ցանկանում է, որ իրենց Վաշինգտոնի կողմից դավաճանված զգացող Սիրիայի քրդերը  որպես հովանավոր ընտրել Ռուսաստանին։

Back to top button