Քաղաքական

Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնկան արդյունքները:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը ընտրվել է Հրազդանի քաղաքապետ։ Նրա օգտին քվեարկել է 10 681 ընտրող։ Միքայելյանի մրցակցի՝ անկուսակցական Լևոն Ստեփանյանի օգտին քվեարկել է 4 819 ընտրող:

Սևակ Միքայլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, սակայն կուսակցությունը հայտարարել էր, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրել և չի սատարելու որևէ թեկնածուի:

Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական՝ 25-ում՝ արտահերթ:

Back to top button