Քաղաքական

ԳՄ նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը․ Աշոտյան

Հանրապետական կուսակցությունը երեկ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որը վարել է Հայաստանի նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ Աշոտյանի, նիստին քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվել են սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։

Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:

Վարչապետը հրաժարական տվեց (տեսանյութ)

Back to top button