Հասարակություն

Արտակ Զեյնալյանը` համաներում հայտարարելու մասին

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ  դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը նշեց, որ լինելու է ամենածավալուն համաներումը Հայաստանի եւ Երեւանի հիմնադրման պատմությունից ի վեր:

«Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են»,- հավելեց Արդարադատության նախարարը:

Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

Back to top button