Հասարակություն

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

«Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում: Պաշտպանության նախարարությունը դրական է պատասխանել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության դիմումին: Այս մասին հայտնում է Վարուժան Ավետիսյանը:

Խանդոյանի հոգեհանգիստը երկու օր կլինի, մեկը` հայրենի Ծաղկահովիտում, մյուսը` Երևանում:

Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի ամռանը «Սասնա Ծռեր» խմբի՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Գնդի գրավման ընթացքում երեք ոստիկան է մահացել:

 

Back to top button