ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա: Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
«Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»,- տեղեկացրել էր վարչապետի խոսնակը։