Տնտեսական

Ինչ են պահանջում փոքր եւ միջին ձեռնարկատերերը. բողոքի ակցիա կառավարության առջեւ


ՀՀ մանր և միջին գործարարներն այսօր կառավարության շենքի մոտ էին՝ պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վերջին շրջանում բախվել են լուրջ խնդիրների, ինչի պատճառով ոմանք արդեն երկընտրանքի առջև են՝ շարունակե՞լ զբաղվել բիզնեսով։

Խնդիրը կապված է մաքսազերծման գների բարձրացման հետ:

Արամայիս Խաչիկյանի ընտանիքն ավելի քան 20 տարի է զբաղվում է  մանր և միջին բիզնեսով, բայց մի քանի օր է ապրանք չեն ներկրում, աշխատանքը կանգնել է:

Խնդիրը կապված է մաքսազերծման գների բարձրացման հետ:

Արամայիսի հետ  մի քանի տասնյակ գործարարներ ևս այսօր իրենց խնդիրները բարձրաձայնելու էին եկել կառավարության շենքի մոտ:

Ասում են՝ կանգնել են լուրջ խնդիրների առջև, մինչև անգամ երկընտրանքի՝ շարունակե՞լ աշխատել, թե՞ ոչ:

Օրեր առաջ մանր և միջին գործարարները դիմել էին ԱԺ՝ խնդրին լուծում տալու համար:

Փոքր և միջին բիզնեսին ու ձեռներեցների խնդիրներով զբաղվող Համերաշխություն ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանն ասում է՝ մաքսազերծման հստակ գին երբևէ չի գործել՝ տատանումները եղել են միշտ:

Այս խնդիրն առաջացել է գործարարներին օրենքի դաշտ վերադարձնելու հետ՝ պարզաբանում են պետական մարմինները: Մինչ այս պահը խնդրի վերաբերյալ  Պետեկամուտների կոմիտեից մեկնաբանություն չի հնչել:

Իսկ մինչ այդ՝ տարբեր պետական կառույցներից մեր ունեցած տեղեկությունն այն է, որ սեպտեմբերին արդեն պատրաստ կլինի փոփոխված «Հարկային օրենսգրքի» նախագիծը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կվերադառնան կառավարության շենքի մոտ հինգշաբթի օրը՝  հույսով, որ կառավարության հերթական նիստին կբարձրաձայնվի նաև իրենց խնդիրը:

Back to top button