ԿարևորՍպորտ

Արթուր Վանեցյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ պատրաստվում է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Վանեցյանի նշել է, որ ֆուտբոլի բարձրագույն լիգայի 9 թիմեր միաձայն պաշտպանել են իր թեկնածությունը:

«Առաջիկայում ՀՖՖ գործկոմի նիստի կլինի, նոր ըտնրությունների մասին կհայտարարվի, այդ ժամանակ կառաջադրվեմ»,-ասել է նա:

Վանեցյանն ասել է, որ իր ընտրվելու դեպքում ֆուտբոլը շահեկան վիճակում կհայտնվի եւ կբացառվեն պայմանավորված խաղերը:

Back to top button