Հասարակություն

Ադրբեջան այցելած բլոգերը Հայաստանում է

Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգեր Վլադ Մագան, ով հայկական արմատներ ունի, ժամանել է Հայաստան:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Տիգրան Քոչարյանը:

«Ընկերներ, Վլադիսլավ Մոսեսովի (Վլադ Մագա) հետ, ով հարևան պետության մասին աղմկահարույց տեսանյութի հեղինակն է, արդեն ամեն ինչ լավ է, ողջ է և առողջ ու բավականին լցված: Նա գտնվում է իր պատմական հայրենիքում, հրաշք ընկերների շրջապատում: Շուտով նա կպատմի ամեն ինչ իր բլոգում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button