Քաղաքական

Այն, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին, մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար. Փաշինյան

ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Եվրառադիոյին» տված հարցազրույցում:

«Բելառուսի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց, կարծում եմ, մենք նաև մեծ ներուժ ունենք և պետք է իրացնենք այն: Անշուշտ, մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա, գրում է Belsat-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button