ԿարևորՔաղաքական

ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցի քննարկումը:

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Էմիլ Բաբայանին ներկայացրեց ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով:

ԱԺ-ն կքննարկի Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթը, Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագիծը, Տեղական հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը, «Հաշտարարության մասին» օրենքի նախագիծը, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», և այլ նախագծեր:

Երեկ ԱԺ նիստը տեղի չունեցավ՝ քվորում չապահովելու պատճառով։

Back to top button